Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Եվ դու ձուլվում ես բնությանը

Եվ դու ձուլվում ես բնությանը
17.09.2024 | 14:44

Տարվա մեջ մի պահ ա գալիս, երբ պետք ա էսօրով ապրել՝ միայն էսօրով։ Էդ էն պահն ա, երբ մարմնի ջերմաստիճանը ձգտում ա հավասարվել դրսի ջերմաստիճանին, ու դրսում քեզ ավելի լավ ես զգում, քան տանը։ Էդ ժամանակ դուրսը քո տունն ա դառնում, ու դու ձուլվում ես բնությանը։

Հիմա էդ պահն ա։ Պետք ա մոռանալ, որ հետո ձմեռ ա լինելու, ու մրսելու ենք, պետք ա մոռանալ, որ մի քանի օր առաջ շոգում էինք։ Պետք չի անցյալով ու ապագայով մթագնել էսօրվա կայֆը։ Հիմա մենակ հիման կա, ու վերջ։ Հիմա ոչ մրսում ենք, ոչ շոգում ենք, հիմա վայելում ենք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10509

Մեկնաբանություններ